Հայաստանում օտարերկրացիների թիվը կտրուկ աճում է․ ովքեր են առաջատար՝ նոր տվյալներ
Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազար 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 հազար 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ներկայացնելով կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների վիճակագրությունը՝ 2026 թվականի առաջին կիսամյակում։
«8181 անձ ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ, որոնց թվում գերակշռել են Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները։ Նրանցից 6 հազար 85-ը ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել աշխատանքի հիմքով։ Աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումների թվով առաջատար են եղել Վիետնամի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2 հազար 85 անձ ստացել է մշտական կացության կարգավիճակ․ առաջատար են եղել Ռուսաստանի քաղաքացիները՝ 1233 անձ, որոնց հաջորդում են Վրաստանի և Իրանի քաղաքացիները։
295 անձ ստացել է հատուկ կացության կարգավիճակ։ Այս խմբում առավել մեծ թիվ են կազմել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի քաղաքացիները։
«Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թվում զգալի է Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը, հատկապես՝ մշտական կացության կարգավիճակ ստացածների շրջանում։ 2026 թվականի առաջին կիսամյակում կացության կարգավիճակների տրամադրման ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59%-ով։ Աճի զգալի մասը պայմանավորված է աշխատանքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակների թվի ավելացմամբ»,- հայտնել է ծառայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին արժեզրկվել է. տարադրամի փոխարժեքը՝ օգոստոսի 24-ի դրությամբ
Rate.am-ի փոխանցմամբ` տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363 դրամ է, վաճա...
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն շուրջ երեք ամիս է, ինչ ընտրությունների օրերին Ռուսաստանից Հայաստան ժամանած...