Պատահարներ

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան
Օգոստոսի 22-ին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է 21,1 °C-ի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Երկրի դիտարկման եվրոպական Copernicus ծրագրի՝ 1979 թվականից սկսվող դիտարկումների…

Օգոստոսի 22-ին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է 21,1 °C-ի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Երկրի դիտարկման եվրոպական Copernicus ծրագրի՝ 1979 թվականից սկսվող դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

 

«Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2024 թվականի մարտին՝ 21,09 °C։

 

Հատկանշական է, որ նոր առավելագույնը գրանցվել է հենց օգոստոսին։ Սովորաբար Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանն իր տարեկան առավելագույնին հասնում է մարտ–ապրիլ ամիսներին։


786629848_122194868990938431_7478311504948825976_n.jpg 80.29 KB



Գիտնականները տեղի ունեցողը կապում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ օվկիանոսի երկարաժամկետ տաքացման հետ։ Ներկայում լրացուցիչ ազդեցություն է ունենում նաև զարգացող ուժեղ Էլ Նինյոն։

 

Մասնագետները զգուշացնում են, որ որքան տաք է օվկիանոսը, այնքան մեծանում է ծովային ջերմային ալիքների, կորալային խութերի և այլ էկոհամակարգերի վնասման, ինչպես նաև ավելի ինտենսիվ փոթորիկների առաջացման վտանգը»,- նշել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250