Քաղաքականություն

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան
Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Կարծում եմ մեկնաբանելու բան չկա, ով երեկվա…

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:


«Կարծում եմ մեկնաբանելու բան չկա, ով երեկվա ելույթը տեսել է, կասի, որ սա ԱԺ ամբիոնից հնչած ուղիղ հրահանգի իրագործում է, չեմ կարծում Հայաստանում կա մեկ քաղաքացի, անգամ ՔՊ-ականները, որ այլ ձև կարող են մեկնաբանել, սա է իրականությունը։


Խուզարկությունը այս պահին իրենց տանը շարունակվում է, վստահ եմ, որ Լևոն Քոչարյանը իր քաղաքական գնահատականները տալուց պատրաստ էր այդ ամենին, և ընդհանրապես, ուզում եմ շեշտել իմ գործընկերոջ այն միտքը, որ եթե խնդիրը լիներ ունեցվածք պահպանելը, հանգիստ կյանքը, ոչ ոք այստեղ չէր լինի, ինքը առավել ևս, հանգիստ կյանքի համար պետք է այս ամեն ինչից հեռու մնալ, այս ամենը այլ բանի մասին է և և ով այստեղ է՝ որպես ընդդիմություն, գիտի, թե ինչի միջով է ստիպված լինելու անցնել ինքը և իր ընտանիքը: Ոչինչ, սա էլ է մի փուլ, որը կանցնենք, աշխարհում բոլոր բռնապետությունները այսպես են գործել:


Չեմ կարող դեռ ենթադրություններ անել, ՔՊ-ականների դեպքում կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, ես գիտեմ, որ հանրագումարում մի օր այս շղթան կանգ է առնելու, չկա բռնապետություն, որ հավերժ է: Սա մի օր ավարտվելու է, մեր գործն է հնարավորինս մոտեցնել այդ ավարտը»,- նշել է Վարդանյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250