ՌԴ-ում Հայաստանի դեսպանի ամենահավանական թեկնածուն․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Օրերս լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Մեր աղբյուրները պնդում են, որ ներկայում կան դեսպանի պաշտոնի մի քանի թեկնածուներ, սակայն ամենահավանական թեկնածուն համարվում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Դե, առնվազն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առավել հակված է նրան «գործուղել» Ռուսաստան:
Բանն այն է, որ Սաֆարյանը, ի թիվս այլ ուղղությունների, փաստացի համակարգում է նաև Եվրասիական տարածաշրջանի (Ռուսաստան, ԱՊՀ այլ երկրներ) ուղղությունը: Ասում են, որ նա նորմալ կապեր ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի քաղաքական ու դիվանագիտական դաշտի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ նրա «ուղղություններից» է բազմակողմ դիվանագիտությունը. վերջին շրջանում նա է հենց ներկայացրել Հայաստանը «Բազմակողմ ուղիներ. կարգի վերականգնում թուլացող բազմակողմ համակարգում» խորագրով պանելային քննարկմանը և Դուբրովնիկիի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև. բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկմանը։
Բացի այդ, մեր տեղեկություններով, Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարի տեղակալի նոր թեկնածու ունի, որի անունը, սակայն, մեր աղբյուրը դեռևս չնշեց»,- ասվում է հոդվածում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Բաքուն սպասում է Հայաստանի քայլերին․ Բայրամով
Ադրբեջանը կատարել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ իր պարտավորությունները։ Այս մասին...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Զելենսկու աղմկահարույց խոստովանությունը․ խաբել է Թրամփին Ռուսաստանի հարցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ խաբել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի դեմ հարվածների համ...