Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարանում են. ինչ է պետք է իմանալ. «Իզվեստիա»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական միության հետ մերձեցման կուրսի մասին հայտարարությունից հետո Մոսկվայի և Երևանի հարաբերությունները շարունակում են մնալ ճնշման տակ։
Հայաստանի կառավարության ղեկավարը հայտնել է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մտադրության և ՀԱՊԿ-ն վերջնականապես լքելու պատրաստակամության մասին։ Այս ֆոնին չլուծված են մնում երկաթուղային կոնցեսիայի, Մեծամորի ԱԷԿ-ի և գյուղմթերքի արտահանման հարցերը։ Երկու երկրների հարաբերությունների վերջին ամիսների ընթացքն անդրադարձել է «Իզվեստիա»-ն։
«Փաշինյանի հայտարարությունները
Օգոստոսի 24-ին՝ խորհրդարանական ընտրություններից մեկուկես ամիս անց, Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը և ազդարարեց Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու հայտի շուտափույթ ներկայացման մասին։
Վարչապետի խոսքով՝ այս գործընթացը զգալի աշխատանք է պահանջելու կառավարությունից։ Նա նշեց, որ հայտը ներկայացնելուց, ԵՄ-ից պատասխան ստանալուց և ճանապարհային քարտեզ կազմելուց հետո տեղի կունենա հանրաքվե՝ Եվրոպական միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունը շարունակելու վերաբերյալ։ Փաշինյանը հավելեց, որ նման հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին ավելի վաղ հայտարարել էին ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարները։
Կառավարության ղեկավարն արտահայտվեց նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցության հարցի շուրջ։ Հայաստանը 2024 թվականին «սառեցրել է» մասնակցությունը ռազմական միավորմանը, սակայն ձևականորեն շարունակում է հաշվառված մնալ վեց անդամներից մեկը։ Վարչապետը հայտարարեց, որ կառավարության ծրագիրը չի պարունակում ՀԱՊԿ-ի հիշատակում, և կազմակերպություն վերադառնալու պլաններ չունի։ Ավելին, Փաշինյանը հայտարարեց, որ «գոհ կլինի», եթե Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ-ից, ինչի առիթ կարող է դառնալ կազմակերպությանն անդամավճարների գծով Երևանի պարտքը։
Երկաթուղային կոնցեսիա
Առանձին Փաշինյանն արտահայտվեց երկաթուղային կոնցեսիայի մասին, որը Ռուսաստանի և Հայաստանի վեճի առարկաներից մեկն է։ 2008 թվականից Հայաստանի ողջ երկաթուղային ցանցը գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կառավարման ներքո, որի 100%-ը պատկանում է «Ռուսական երկաթուղիներ»-ին (ՌԵՈՒ), իսկ ենթակառուցվածքը մնում է Հայաստանի սեփականությունը։ Երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո գտնվելու փաստը Փաշինյանն անվանում է խոչընդոտ՝ միջազգային ցանցին դրա ինտեգրման համար։
Փաշինյանը Ռուսաստանին կոչ արեց ՌԵՈՒ-ի կոնցեսիան վաճառել երրորդ կողմի, որը բարեկամական կլինի թե՛ Մոսկվային, թե՛ Երևանին։ Այսպիսով նա ցանկանում է ներգրավել ներդրողների, որոնք նորից կգործարկեին Երասխ-Ախուրիկ գիծը, որն անցնում է ողջ Հայաստանով՝ Թուրքիայի հետ սահմանային կետից մինչև ադրբեջանական էքսկլավ Նախիջևան։ Այս ճանապարհը կարող էր դառնալ ողջ Հարավային Կովկասի կարևոր տրանսպորտային զարկերակ։ Սակայն դրա նշանակությունը վտանգի տակ է, քանի որ Թուրքիան զուգահեռաբար ճանապարհ է կառուցում դեպի Նախիջևան՝ շրջանցելով Հայաստանը, ինչն իր վրա կքաշի պոտենցիալ բեռնահոսքը։
Ռուսաստանում համաձայն չեն մինչև 2038 թվականը գործող կոնցեսիայի վաճառքի հետ։ ՌԵՈՒ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը հայտարարեց, որ համաձայնագրի փոփոխման կամ լուծման դեպքում Հայաստանը պետք է փոխհատուցի գրեթե 400 միլիոն դոլարը, որը Ռուսաստանը ներդրել է հայկական երկաթուղիներում։ Փաշինյանն էլ սպառնաց ցանցի շահագործման վերաբերյալ արբիտրաժային քննությամբ և ենթադրեց, որ Հայաստանը կարող էր Ռուսաստանից հավելյալ 2 միլիարդ դոլար հայցել ճանապարհի կառավարման համար։
Մեծամորի ԱԷԿ
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա այժմ ազդում է նաև Մեծամորի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) հետ կապված իրավիճակը, որն իր տեսակի մեջ միակն է Անդրկովկասում։ Այն ծածկում է էլեկտրաէներգիայի Հայաստանի պահանջարկի մինչև 30%-ը, սակայն ծառայության ժամկետը սահմանափակված է 2036 թվականով։ Էլեկտրակայանն արդեն անցել է արդիականացում «Ռոսատոմ»-ի կողմից՝ շահագործումը երկարաձգելու նպատակով։
Հայաստանի ղեկավարությունն այժմ ուսումնասիրում է ԱԷԿ-ի հետագա օգտագործման տարբերակները։ Փաշինյանի խոսքով՝ քննարկվում է ծառայության ժամկետը մինչև 2046 թվականը երկարաձգելու հնարավորությունը, սակայն նման որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) դիրքորոշումը։ Նաև Հայաստանը ԱԷԿ-ի սպասարկման շուրջ բանակցություններ է վարելու արտասահմանյան գործընկերների հետ, այլ ոչ միայն «Ռոսատոմ»-ի։ Սակայն այդ տարբերակը տեխնիկապես բարդ և ռիսկային կլինի իրականացնել այնտեղ տեղադրված խորհրդային ՎՎԷՌ-440 ռեակտորի առանձնահատկությունների պատճառով։ Օտարերկրյա գործընկերներին կառաջարկվի նաև ներկայացնել նոր ատոմային էլեկտրակայանի նախագիծ։
Ագրարային արտադրանք
Լարվածության ևս մեկ կետ դարձավ Հայաստանի ագրարային արտադրանքի արտահանումը։ Ամռան սկզբին Ռոսսելխոզնադզորը փուլային սահմանափակումներ մտցրեց հայկական գրեթե ողջ գյուղմթերքի, ներառյալ մրգերի, բանջարեղենի, ծաղիկների, ալկոհոլային ըմպելիքների, ձկան և «Ջերմուկ» հանքային ջրի մատակարարումների վրա՝ բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական պահանջների խախտման պատճառով։ Այդ ժամանակվանից ի վեր անցած գրեթե երեք ամիսների ընթացքում իրավիճակը չի փոխվել, և Հայաստանը կորցրել է իր ագրարային արտահանման իրացման մինչև 90%-ը։
Ի պատասխան սրան՝ Եվրոպական միությունը բացեց իր շուկան հայկական արտադրանքի համար և թույլատրեց ներմուծումն առանց տուրքերի, ինչպես նաև նվազագույնը 50 միլիոն եվրոյի չափով շտապ տնտեսական աջակցություն խոստացավ։ Հայաստանի կառավարությունը նույնպես գործարկեց արտահանողների աջակցության ծրագիր, որպեսզի Եվրոպա մատակարարումները դարձնի տնտեսապես նպատակահարմար։
Սակայն Հայաստանի վերակողմնորոշումը դեպի եվրոպական շուկա բախվեց լուրջ դժվարությունների, առաջին հերթին՝ Վրաստանով և Կապույտ ծովով շուտ փչացող ապրանքների տեղափոխման բարձր արժեքի և բարդության պատճառով։ Եվրոպացի գնորդները ներկայացրին նաև բավականին խիստ բուսասանիտարական վերահսկողության միջոցներ, որոնք արտադրողները չկարողացան կատարել։ Ձկնաբուծության ոլորտում դժգոհեցին, որ արտահանումը կազմակերպել չհաջողվեց աջակցության անբավարար միջոցների պատճառով։
Արդյունքում, Հայաստանից Եվրոպա բանջարեղենի, մրգերի և ծաղիկների արտահանումը տրուկ ընկավ՝ ռուսական արտահանման անցյալ տարվա ցուցանիշների համեմատ։ Մայիսին և հունիսին Հայաստանը եվրոպական շուկայում իրացրել է այս արտադրանքը 370 հազար եվրոյից փոքր-ինչ պակաս գումարով, ինչը զգալիորեն ցածր է Երևանի և Մոսկվայի միջև ապրանքանշանառությունից, որը հասնում էր միլիոնավոր եվրոների։
Ինչ է սա նշանակում
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը, որն ազդարարել է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացի շուտափույթ մեկնարկի մասին, կարող է բախվել նրան, որ նման վերակողմնորոշման գինը չափազանց բարձր կլինի։ Եվրոպական միությանը միանալը և նրա հետ լիարժեք առևտրային հարաբերությունների մեկնարկը կտևի տարիներ, եթե ոչ տասնյակ տարիներ։ Այդ ողջ ընթացքում ծաղիկների և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մակարդակը ծայրահեղ ցածր կլինի։ Եվրոպական միության «վրա» նախկինի պես «կախված» կլինի Ուկրաինան, որին առաջին հերթին աջակցություն ցույց կտրվի, այդ թվում՝ առևտրում, իսկ Հայաստանին, չնայած խոստումներին, կօգնեն մնացորդային սկզբունքով։ Սեփական վատթարացող տնտեսական վիճակի ֆոնին ԵՄ հնարավորություններն անսահմանափակ չեն, չէ՞ որ նույնիսկ առանց Երևանի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի ինը երկիր։ Թուրքիան, օրինակ, իր հերթին սպասում է 1987 թվականից։ Քաղաքական օգուտները, որոնք կստանա Փաշինյանի արևմտամետ կառավարությունը, և անձնական աջակցությունը, որը ցույց կտրվի վարչապետին, կարժենան երկրի բնակչության կենսամակարդակի անկում»,- գրված է հոդվածում:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Փաշինյանն առաջարկել է քննարկել սոցցանցերում անանուն հաշիվների արգելքը
Անհրաժեշտ է քննարկել սոցիալական ցանցերում անանուն հաշիվների օրենսդրական արգելքի հնարավորությունը։ Այս մասին օգոստոսի 24-...
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...