Ռազմական

Բանակում ստուգումներ են սկսվել․ ՌՈ նոր պետը հանձնարարություն է տվել. «Հրապարակ»

Բանակում ստուգումներ են սկսվել․ ՌՈ նոր պետը հանձնարարություն է տվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրել է․ «Բանակում` ոչ ռազմական պայմաններում աննախադեպ քանակով մահերի պատճառով աշխատանքից ազատվեց ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, եւ նրա փոխարեն նշանակվեց նախկին…

«Հրապարակ» թերթը գրել է․ 


«Բանակում` ոչ ռազմական պայմաններում աննախադեպ քանակով մահերի պատճառով աշխատանքից ազատվեց ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, եւ նրա փոխարեն նշանակվեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:


Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը հավանաբար կարծում են, որ ռազմական ոստիկանությունն է այս իրավիճակի հիմնական պատասխանատուն եւ բանակում կարգուկանոն հաստատողը, սակայն Հովհաննիսյանի նշանակումից հետո էլ արդեն երկու-երեք միջադեպ է գրանցվել, բանակում նորից զոհ ունենք:


Մեր տեղեկություններով` Արամ Հովհաննիսյանը, օգոստոսի 24-ից սկսած, ձեռնամուխ է եղել համակարգում կարգուկանոն հաստատելուն եւ հանձնարարել է զորամասերում ստուգումներ իրականացնել: Մասնավորապես պարզել, թե արդյո՞ք ժամկետային զինծառայողները բջջային հեռախոսներ ունեն: Նոր ՌՈ պետի կարծիքով` նաեւ բջջային հեռախոսներն են նպաստում բանակում մահերի թվի ավելացմանը: Նախարար Պապիկյանի հայտարարություններից մեկում նկատեցինք նման տեսակետ, թե հեռախոսով զանգում՝ «քրեական հեղինակություններ» են կանչում, որ զինծառայողների միջեւ ոչ կանոնագրային հարաբերությունները կարգավորեն: Եթե սրա մեջ ճշմարտության հատիկ կա, ապա բանակում իրավիճակն ավելի աղետալի է, քան մեզ թվում է»,- ասվում է հոդվածում:

 


Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250