Քաղաքականություն Կարևոր

Հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը. ԶԼՄ

Հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը. ԶԼՄ
Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը ԱԺ–ում երեկվա Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած լեզվակռվից հետո, հայտնում են…

Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը ԱԺ–ում երեկվա Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի  միջև տեղի ունեցած լեզվակռվից հետո, հայտնում են ArmeniaSputnik–ի աղբյուրները:


Հավելենք, որ «Toyota» ընկերության բաժնետերերից մեկը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը։


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան էջից:


Auroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ` մանրամասներ ճշտելու համար:


«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250