Քաղաքականություն

Մենք հրապարակելու ենք Սահմանադրության նոր տեքստը. Սրբուհի Գալյան

Մենք հրապարակելու ենք Սահմանադրության նոր տեքստը. Սրբուհի Գալյան
Ժողովուրդը մեզ տվել է մանդատ՝ ինքնուրույնաբար ձևավորելու կառավարություն, ժողովուրդը քվեարկել է իրական Հայաստանի գաղափարախոսությանը կողմ, ժողովուրդը քվեարկել է մեր նախընտրական ծրագրին կողմ, որի մաս է…

Ժողովուրդը մեզ տվել է մանդատ՝ ինքնուրույնաբար ձևավորելու կառավարություն, ժողովուրդը քվեարկել է իրական Հայաստանի գաղափարախոսությանը կողմ, ժողովուրդը քվեարկել է մեր նախընտրական ծրագրին կողմ, որի մաս է կազմում նաև նոր Սահմանադրության ընդունումը, մենք չունենք սահմանադրական մեծամասնություն, բայց ունենք կայուն մեծամասնություն, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես են Սահմանադրությունն առանց սահմանադրական մեծամասնության դնելու հանրաքվեի։



«Ի՞նչ ենք անելու մենք, մենք հրապարակելու ենք Սահմանադրության նոր տեքստը, կոմունիկացնելու ենք հանրության հետ, չափելու ենք հանրության գնահատականը և ցանկությունը՝ նոր սահմանադրություն ունենալու կամ չունենալու, որպես կառավարություն սահմանադրությունը տանելու ենք Ազգային ժողով, և կտեսնենք, թե ինչ ճանապարհ կընտրեն մեր բոլոր պատգամավորները, մենք պրոցեսի պատասխանատուն ենք և հնարավոր առավելագույնը պետք է անենք, որ Սահմանադրությունը դրվի հանրաքվեի»,- նշել է նա։


Հարցին՝ առանց 2/3-ի ինչպես են Սահմանադրությունը դնելու հանրաքվեի, Գալյանը պատասխանել է․


«Հնարավոր է՝ մարդիկ փոխեն իրենց կարծիքը տեսնելով, որ լավ Սահմանադրություն է։ Ես ոչինչ չեմ բացառում։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ասում են Ալիևի պահանջով Սահմանադրություն եք փոխում։ Մեր ցանկությունն է չշարունակել կոնֆլիկտի տրամաբանությունը, մեր ցանկությունն է պահպանել և փայփայել հաստատված խաղաղությունը, մեր ժողովրդի ընտրությունն է ապրել խաղաղ, անվտանգ և զարգացող պետությունում։ Երբ ասում ենք Անկախության հռչակագիր, ես հասկանում եմ, որ հուզումներ են առաջանում մարդկանց մոտ, բայց ես խիստ կասկածում եմ, որ բովանդակային առումով շատերը պատկերացնում են, թե ինչի մասին է խոսքը, մարդիկ կան, որ մտածում են մենք անկախության հռչակագիրը պատմության էջերից ջնջում ենք, բայց դա անհնար է, դա մեր պատմության մի մասն է, դա ազդարարել է մեր պետության ստեղծումը»,-նշել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250