Թեհրանը պատասխանել է Վաշինգտոնին․ Իրանը չի ընկրկի ԱՄՆ ճնշման առջև
Իրանը չի ընկրկի ԱՄՆ ճնշման առջև: Այս մասին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այս մասին հայտարարել է Պակիստանի բանակի գլխավոր ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ։
Ղալիբաֆը ընդգծել է, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում երկու կողմերի պարտավորությունները հստակ են՝ նշելով, որ Միացյալ Նահանգների կողմից իր պարտավորությունները չկատարելը խոչընդոտել է տարածաշրջանային կայունությունը և ավելի է խաթարել Վաշինգտոնի նկատմամբ վստահությունը։
Նա նաև մերժել է այն միտքը, որ արտաքին ճնշումը կարող է ազդել Իրանի վրա՝ պնդելով, որ Թեհրանը շարունակում է հանձնառու մնալ հուշագրի պայմանների կատարմանը։ Ղալիբաֆն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է կատարի համաձայնագրում նշված իր պարտավորությունները։
Իր հերթին, Ասիմ Մունիրը հայտարարել է, որ կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար։
Իսլամաբադի հուշագիրը (կամ փոխըմբռնման հուշագիրը) ստորագրվել է 2026 թվականի հունիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև, որը միտված է երկրների միջև լարվածության թուլացմանն ու հրադադարի կամ հակամարտության կարգավորմանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Զելենսկու աղմկահարույց խոստովանությունը․ խաբել է Թրամփին Ռուսաստանի հարցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ խաբել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի դեմ հարվածների համ...
Բաքուն սպասում է Հայաստանի քայլերին․ Բայրամով
Ադրբեջանը կատարել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ իր պարտավորությունները։ Այս մասին...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...