Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն Կոմիտե. Բագրատ Միկոյան

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն Կոմիտե.  Բագրատ Միկոյան
Առավոտյան Նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ «Երեկ մամուլում տեղ…

Առավոտյան Նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։


«Երեկ մամուլում տեղ գտած լուրերը հաստատվեցին. իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ»,- ասել է նա։


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան էջից:


Auroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ` մանրամասներ ճշտելու համար:


«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը: 



 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250