Քաղաքականություն

Հայաստան–ՀԱՊԿ ռազմական գործակցություն չկա․ ՌԴ ԱԳՆ

Հայաստան–ՀԱՊԿ ռազմական գործակցություն չկա․ ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ը ներկայում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում գործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին…

ՀԱՊԿ-ը ներկայում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում գործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։


Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ գործակցություն ներկայում չկա, այդ թվում՝ ռազմատեխնիկական մատակարարումների ոլորտում։


Աղասանդյանը նաև նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև համապատասխան գործակցությունը պահպանվում է երկկողմ ձևաչափով։


Նրա խոսքով՝ առկա է անհրաժեշտ իրավական բազա, որը նախատեսում է նաև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում արտոնյալ՝ պայմաններով։
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250