Քաղաքականություն

Նեթանյահուն հայտարարել է` փորձել են սպանել իր որդիներից մեկին

Նեթանյահուն հայտարարել է` փորձել են սպանել իր որդիներից մեկին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է կազմակերպել իր որդիներից մեկի սպանությունը։ Այս մասին կառավարության ղեկավարը պատմել է իսրայելական Channel 14 հեռուստաալիքի…

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է կազմակերպել իր որդիներից մեկի սպանությունը։ Այս մասին կառավարության ղեկավարը պատմել է իսրայելական Channel 14 հեռուստաալիքի ռազմական թղթակից Նոամ Ամիրի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։


«Սա անհավատալի դեպք է։ Իրանը թիրախավորել է իմ որդիներից մեկին։ Իրանը փորձել է սպանել նրան, փորձել է սպանել իմ որդիներից մեկին», - հայտարարել է Նեթանյահուն։


Հարցին, թե արդյոք այս տեղեկությունը մտնում է իրեն տրամադրված հետախուզական տվյալների մեջ, Նեթանյահուն պատասխանել է․


«Մարդիկ պետք է որոշակի զսպվածություն ցուցաբերեն, հատկապես ընտրական արշավի ընթացքում», - պատասխանել է Նեթանյահուն։


Վարչապետը նաև հայտնել է, որ քննարկել է իրավիճակը Շին-Բեթի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության) ղեկավար Դավիդ Զինիի հետ և խնդրել է համապատասխան անվտանգություն ապահովել վարչապետի պաշտոնի յուրաքանչյուր թեկնածուի համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250