Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել մինչև 200.000 վիզա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել ԱՄՆ-ում ապաստան հայցած մինչև 200 հազար օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Պետդեպարտամենտի աղբյուրներին և փաստաթղթերին։ Եթե որոշումն ընդունվի, դա կդառնա ԱՄՆ պատմության մեջ վիզաների ամենախոշոր զանգվածային չեղարկումը։
Գործակալության տեղեկություններով՝ Պետդեպարտամենտը Ներքին անվտանգության նախարարության հետ համակարգմամբ կհայտարարի 2016-ից 2026 թվականներն ընկած ժամանակահատվածում տրված B1 և B2 վիզաների չեղարկման մասին։ Դա պետք է տեղի ունենա «առաջիկա շաբաթներին»։
Ծրագրերն անուղղակիորեն հաստատել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմի Փիգոթը։ Նա հայտարարել է, որ իր գերատեսչությունն աշխատում է այն օտարերկրացիների ոչ ներգաղթային վիզաների բացահայտման և չեղարկման ուղղությամբ, ովքեր ԱՄՆ են ժամանել՝ հայտնելով իրենց կարճաժամկետ գտնվելու մասին, իսկ հետո դիմել են մշտական բնակության ապաստան ստանալու համար։ Ընդ որում, նա չի հստակեցրել չեղարկման ենթակա վիզաների քանակը։
AP-ի աղբյուրները ճշգրտում են, որ վիզաների չեղարկումը պարտադիր չէ, որ հանգեցնի մարդկանց անհապաղ արտաքսմանը։ Այն անձանց մեծ մասը, որոնց վերաբերյալ հայցերը ներկայումս քննվում են, կտեղափոխվեն այլ կատեգորիա, սակայն «կկորցնեն գործարար կամ զբոսաշրջային ճանապարհորդների իրենց կարգավիճակը»։
B1 կատեգորիայի վիզաները սովորաբար տրվում են գործարար ուղևորությունների համար, իսկ B2 կատեգորիայի վիզաները՝ զբոսաշրջության, հարազատներին այցելելու կամ բժշկական օգնություն ստանալու համար։ Այս վիզաները տրամադրելիս դիմորդներին խնդրում են հաստատել, որ իրենք մտադիր են վերադառնալ իրենց երկրներ և ԱՄՆ-ում ապաստան չեն հայցի։
Նմանատիպ հոդվածներ
Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլո...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...
Սեուտայի լողափում շուրջ 200 միգրանտ ակցիա է անում
Սեուտայի Տրամպոլին լողափի ինքնաբուխ ճամբարում հանգրվանած շուրջ 200 միգրանտներ ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայն պահանջելո...
Ոստիկանության պետը` առանց վարորդական իրավունքի մեքենա վարողների մասին
Արձանագրվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային...