Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհի հետևանքով 5 մարդ է տուժել
Ամուրի գազաքիմիական համալիրում բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։
Ձեռնարկության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հրդեհի օջախը տեղայնացվել է, կրակի հետագա տարածման վտանգ չկա։ Ներկայում վերահսկվող պայմաններում այրվում են տեխնոլոգիական գազերի մնացորդները։
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է պիրոլիզի կայանքի օժանդակ տեխնոլոգիական հատվածում։ Համալիրի հիմնական սարքավորումները չեն վնասվել։
Թեթև վնասվածքներ՝ կտրվածքներ և սալջարդեր ստացած մյուս անձանց տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Միջադեպից հետո մեկնարկել է այն սարքավորումների կանգնեցման գործընթացը, որոնք գտնվում էին գործարկման և կարգաբերման փուլում։ Արտակարգ իրավիճակի վերացման աշխատանքներում չներգրավված աշխատակիցները տարհանվել են։
Հրդեհի պատճառները պարզելու համար հանձնաժողով է ստեղծվել։
Ամուրի գազաքիմիական համալիրի շինարարությունը ռուսական «Սիբուրի» (60%) և չինական Sinopec-ի (40%) համատեղ նախագիծն է։ Այն պոլիէթիլենի և պոլիպրոպիլենի արտադրության աշխարհի խոշորագույն ձեռնարկություններից մեկն է։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով մայոր Արամ Նավաս...
Գերմանիայում շոգի հետևանքով շուրջ 14 հազար մարդ կարող էր մահանալ. DW
Գերմանիայում ապրիլի 6-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 14 հազար մարդ կարող էր մահացած լինել շոգի հետևանքով։...
Երևանում այրվել է 2 հա խոտածածկ տարածք և անվադողերի վուլկանացման կետ
Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հ...
Եվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրել
Եվրոպայում այս տարվա անտառային հրդեհների հետևանքով արդեն այրվել է շուրջ 576 հազար հեկտար տարածք՝ Լյուքսեմբուրգի մակերեսի...