«Քոչարյանների շուրջ տեղի ունեցողը հասարակության ուշադրությունը շեղելու միջոց է»․ Նարեկ Մանթաշյան
«Տեղի ունեցողը հասարակության ուշադրությունը շեղելու միջոց է»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Մանթաշյանը՝ անդրադառնալով վերջին զարգացումներին։
«Գիտեք, այս տեսարաններն արդեն սովորական են դառնում։ Այս ամենում իրավական բան տեսնելն անհնար է։ Այս մարդիկ քաղաքական հանձնարարական են ստացել»,- ասել է Մանթաշյանը։
Նրա խոսքով՝ այդ մասին նախօրեին խոսվել է նաև Ազգային ժողովի ամբիոնից։ Մանթաշյանի գնահատմամբ՝ տեղի ունեցող գործընթացները քաղաքական բնույթ ունեն և նպատակ ունեն շեղելու հասարակության ուշադրությունը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
«Փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր»,- նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում։
Բացի այդ, խուզարկություններ են իրականացվում Քոչարյաններին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված մի շարք ընկերություններում։
Նմանատիպ հոդվածներ
«Առանց հանրաքվեի Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»․ Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրան...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...