Գերիների վերադարձ, «քաղբանտարկյալների» իրավունքներ, արցախահայության հարցեր․ Գալստյանը ներկայացրել է առաջնահերթությունները
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր ընտրվելու մասին։
Պատգամավորը նշել է, որ այս պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը սահմանադրական պարտադիր լիազորություն է, որը թույլ է տալիս ընդդիմությանը համամասնորեն ընտրվել և մաս կազմել ԱԺ ղեկավար մարմիններին: Նա շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին՝ ՀՅԴ-ին և «Հայաստան» խմբակցությանը, թեկնածությունն առաջադրելու համար՝ ընդգծելով, որ Հայաստանում մարդու իրավունքների ծանր իրավիճակի վերաբերյալ իր քաղաքական գնահատականները մնացել են անփոփոխ։
Գալստյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքը դիտարկվում է իբրև ծառայություն, հարթակ և գործիքակազմ, որը կփորձի որոշիչ փոփոխություններ բերել, մեղմել ապօրինություններն ու անպատժելիության մթնոլորտը։ Նա հավելել է, որ կառույցը տեսնում է ոչ միայն որպես օրինագծեր քննարկող ու ապօրինություններին արձագանքող մարմին, այլև պրոակտիվ, համակարգային վերահսկողություն իրականացնող խորհրդարանական գործիք։ Նրա փոխանցմամբ՝ երկրում պետք է երաշխավորված լինեն մարդու անօտարելի իրավունքները, սահմանադրական նորմերը, օրենքի գերակայությունն ու դրանց իրացումը, իսկ մարդու արժանապատվությունը գերագույն արժեք է։ Գործունեությունը կրելու է ներառական բնույթ՝ մասնագիտական հանրության, քաղհասարակության, հանրության լայն շրջանակների ներգրավվածությամբ և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ սերտ աշխատանքով։
Առաջնահերթություններ են սահմանվել Բաքվում պատանդառված հայ գերիների վերադարձը, քաղաքական բանտարկյալների իրավունքների պաշտպանությունն ու քաղաքական հետապնդումների բացառումը, ինչպես նաև միջազգային իրավունքով պաշտպանված արցախահայության բնական իրավունքները։ Նպատակն է շարժվել դեպի առավել կենսունակ երկիր, որտեղ պաշտպանված են ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների քաղաքական, սոցիալական և մշակութային իրավունքներն ու օրինական շահերը։ Հայտարարությունն եզրափակվում է բոլոր քաղբանտարկյալներին ազատություն մաղթող կոչով։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...