40 աստիճան, հրդեհների վտանգ և միլիարդավոր եվրոների վնաս․ Ֆրանսիան շոգի ճիրաններում
Ֆրանսիայում հուլիսի 28-ից սկսված շոգի ալիքը շարունակվում է արդեն 23 օր՝ հավակնելով դառնալ երկրի պատմության մեջ ամենաերկարատևներից մեկը։
Օդերևութաբանական տվյալների համաձայն՝ ընթացիկ 2026 թվականին Ֆրանսիայում արձանագրվել է ավելի քան 50 շոգ օր, ինչը գերազանցում է 2022 թվականի (33 օր) և 2003 թվականի (22 օր) ցուցանիշները։ Առանձին շրջաններում ջերմաստիճանային ֆոնը հասել է 38-40 աստիճանի։
Բարձր ջերմաստիճանի և անտառային հրդեհների բռնկման մեծ ռիսկայնության պատճառով տասնյակ դեպարտամենտներում հայտարարվել է վտանգավորության նարնջագույն մակարդակ։ Ֆրանսիայի իշխանությունների նախնական հաշվարկներով՝ այս ամառ պարբերաբար կրկնվող շոգի ալիքների պատճառած վնասը կարող է երկրի համար կազմել 10-15 միլիարդ եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 15-ից Երևանի դպրոցներում շաբաթ օրերին ևս դասեր կլինեն
Երևանյան դպրոցներում COP17 համաժողովի ընթացքում՝ մեկ շաբաթ շարունակ, ուսումնական պարապմունքներ չեն անցկացվի։ Այս մասին տ...
Դպրոցներից 87 մլն դրամի հափշտակություն․ հաշվապահը, նրա կինն ու տնօրենները մեղադրյալի աթոռին
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը,...
Երևանում ևս մեկ փողոց միակողմ է դառնում․ փոփոխությունն ուժի մեջ կմտնի օգոստոսի 17-ից
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում օգոստոսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ մայրաքաղաքում տրա...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...