Ո՞ւմ կհասնի թզի ու դեղձի համար հատկացվող 425 միլիոնը․ տնտեսագետը պարզաբանել է. panorama
Կառավարությունը մոտ 425 միլիոն դրամ կհատկացնի թզի ու դեղձի մթերման և վերամշակման սուբսիդավորմանը, սակայն տնտեսագետ Հրայր Կամենդատյանի համոզմամբ՝ այդ միջոցները հասարակ գյուղացուն չեն հասնելու:
Panorama.am-ի հետ զրույցում տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նշել է, որ 425 միլիոնը չեն տալու հասարակ գյուղացուն, իսկ այլ ձևով սուբսիդավորումը միանշանակ անարդյունք է:
Գործադիրի որոշմամբ շուրջ 425 միլիոն դրամ է հատկացվելու թզի և դեղձի մթերման ու վերամշակման գործընթացների սուբսիդավորմանը։ Ծրագրի պաշտոնական նպատակը բերքի իրացման խնդիրների մեղմումն է, սակայն Հրայր Կամենդատյանը հարցը դիտարկել է ավելի լայն համատեքստում։
Ըստ տնտեսագետի՝ ստեղծված իրավիճակը իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է, քանի որ «այս մարդիկ հետևողականորեն հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե փչացնում են, դրանք տանում են դեպի առևտրային պատերազմ»։ Նա նշել է, որ հայտնվելով իրենց իսկ ստեղծած առևտրային պատերազմի մեջ՝ իշխանությունները փորձում են փող հատկացնել տուժածներին, սակայն կասկածի տակ է դնում այդ գումարների բաշխման արդարացիությունը։
«Ֆինանսական միջոցները գնալու են մարզպետարաններ, դրանք պետք է իրենց ծանոթներին, մոտիկներին տան, և այդ գումարի մեծ մասը դրանց է գնալու, դրանք էլ ապահովելու են ՔՊ-ի հաղթանակը առաջիկա կամ հաջորդ ընտրություններին»,- նշել է Կամենդատյանը։
Նրա կարծիքով՝ սուբսիդավորումը պետք է ուղղված լիներ գյուղացուն, բայց դա չի արվում, քանի որ «գյուղացու ձայնն արդեն կորզել են, այս գյուղացին իրենց հետաքրքիր չէ»։
Անդրադառնալով վերամշակող ընկերություններին՝ տնտեսագետը նշել է, որ նրանց աջակցելը տնտեսապես անտրամաբանական է, քանի որ «չրագործները, ընդհակառակը, հայտնվել են իդեալական պայմաններում, որովհետև այն շրջանառու միջոցները, որ իրենք պետք է ծախսեին, հիմա խնայում են՝ ունենալով մոտավորապես 2–2.5 անգամ ավելի շատ շրջանառու միջոցներ»։
Օգոստոս ամսվա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ընդհանուր գումարը գնահատվում է մոտ 425 միլիոն դրամ՝ հաշվի առնելով կանխատեսվող 400 տոննա թզի և 3,000 տոննա դեղձի ծավալները։ Մթերման գործընթացների մշտադիտարկումն իրականացնելու են մարզպետների աշխատակազմերը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում լոլիկի բերքատվությունը կհասնի մինչև 41 տոննայի՝ մեկ հեկտարից
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների, ինչպես նաև դիտարկված եղանակային պայմանների վերլուծության հիման վրա՝ 2026...
Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել
Եվրասիական տնտեսական խորհրդի որոշման համաձայն՝ Հայաստանին 2026 թվականի համար հատկացվել է էլեկտրոմոբիլների 5,000 միավորի...
«Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հա...
Սննդի առաքիչներին սկսել են ստուգել փողոցներում․ ի՞նչ է հայտնաբերել ՍԱՏՄ-ն
Սննդի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է սննդի առաքման ոլորտում իրականացվող վերահսկողական միջոցառումների առաջի...