Նորածին աղջկան գտել են երկաթե թիթեղների տակ․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ գտնվող նորածնի մասին։
Մինչ համայնքային ոստիկանների տեղ հասնելը, Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել նորածին աղջկան, կապել պորտալարն ու նրան տեղափոխել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» (Ռազմիկ Աբրահամյանի ծննդատուն)։
Բժիշկների մասնագիտական աշխատանքի շնորհիվ փրկվել է փոքրիկի կյանքը, սակայն նա դեռ պետք է որոշ ժամանակ մնա մասնագետների հսկողության տակ։
Դեպքի առթիվ քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Համայնքային ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են միջոցներ երեխայի մոր ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակ
Օգոստոսի 6-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային...
Երևանում լքված նորածին են հայտնաբերել․երեխային տեղափոխել են հիվանդանոց
Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ...
Զանգվածային ծեծկռտուք Արարատի մարզում. ավելի քան 10 քաղաքացի դիմել է հիվանդանոց, կան ձերբակալվածներ
Արարատի մարզում տեղի է ունեցել ծեծկռտուք և արտակարգ պատահար, որի հետևանքով կան ձերբակալված անձինք:Օգոստոսի 9-ին՝ ժամը 00...
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Մեքսիկական Պուերտո Մադերո քաղաքի ափամերձ տարածքում արձանագրվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։Տարերային աղետից հ...