Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը 2026-ի սկզբից ի վեր հասել է առավելագույն ցուցանիշի. Լևոն Ազիզյան
ERA5-ի վերլուծության տվյալներով՝ օգոստոսի 14-ին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °C։ Սա ոչ միայն այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է, այլև դիտարկումների տվյալների ամբողջ ժամանակահատվածում օգոստոսի 14-ի համար գրանցված ռեկորդային արժեքը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Ներկայում ջերմաստիճանային անոմալիան կազմում է +0,64 °C, ինչը նկատելիորեն գերազանցում է նախորդ տարիներին արձանագրված ցուցանիշները։
Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի տարեկան ընթացքում սովորաբար դիտվում է երկու առավելագույն․ առաջինը՝ մարտի երկրորդ կեսին, իսկ երկրորդը՝ օգոստոսի կեսերին։ Սովորաբար մարտյան առավելագույնը բարձր է լինում օգոստոսյանից։
Սակայն 2026 թվականին պատկերը փոխվել է․ Էլ Նինյոյի ուժգնացման ֆոնին օգոստոսին օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը գերազանցել է մարտին գրանցված առավելագույնը»,- գրել է Ազիզյանը
Նմանատիպ հոդվածներ
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
Օգոստոսի 15-ին՝ ժամը 16։10-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 400...
Վայոց ձորում ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից
Օգոստոսի 15-ին՝ ժամը 04։49-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտո...
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնու...
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
Գերմանիայի արևմուտքում գտնվող Այֆել լեռնաշղթայում հրշեջներին հաջողվել է կասեցնել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային ե...