Կվերանայվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանները
ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Հայաստանի քաղաքացիության ինստիտուտի համալիր վերանայում՝ քաղաքացիությունը դիտարկելով որպես անձի և պետության միջև կայուն իրավական և արժեքահենք կապ։
Մասնավորապես, նախատեսվում է վերանայել քաղաքացիություն ստանալու գործընթացում անձի՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքի հաստատման գործիքակազմը։
Քաղաքացիություն ստանալու հնարավորությունը նախատեսվում է ձևավորել ռեզիդենտության ցենզի սահմանմամբ, այդ թվում՝ ազգությամբ հայերի համար։
Կառավարության ծրագրի համաձայն՝ նպատակն է ներկայիս՝ «մեխանիկորեն տրամադրվող իրավական կարգավիճակից» անցնել այնպիսի մոդելի, որը հիմնված կլինի Հայաստանի հետ իրական և գիտակցված պատկանելության, ինտեգրվածության, ինչպես նաև պետության նկատմամբ փոխադարձ իրավունքների ու պարտականությունների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
29,743, թե՞ 29,800. որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը․ Hetq
29,800 քկմ, թե՞ 29,743 քկմ․ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի մեկնարկից ի վեր Հայաստանի Հանրապետության տարածքի մ...
Թրամփը դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև հետագա ծանուցումը դադարեցրել է Իրանի հետ դիվանագիտական շփումները։ Այս մասին հայտնել է Սպ...