Արման Ծառուկյանը փոխել է իր մարզական մականունը
Արման Ծառուկյանը, ով մեկ ամիս անց կվերադառնա օկտագոն, պաշտոնապես հանդես կգա նոր մականվամբ, ինչի մասին կհայտարարի Բրյուս Բաֆերը։
Նախկինում «Ախալքալաքցի» մականունը կրող Ծառուկյանն իր որոշման մասին հայտնել է մարզական մեկնաբան Արիել Հելվանիի հետ հարցազրույցում։
«Ես փոխել եմ մականունս։ Ախալքալաքցին հղում էր այն վայրին, որտեղ ես ծնվել եմ։ Բայց երկրպագուներն ինձ մշտապես անվանում են Բեթման, այդ պատճառով հիմա ես պարզապես կլինեմ Բեթման», – պատմել է Ծառուկյանը։
29-ամյա մարզիկի հաջորդ մենամարտը նախատեսված է սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում՝ «Յու-Ֆի-Սի 331» մրցաշարի շրջանակում։ Համարային երեկոյի նշանակությամբ երկրորդ մարտում նրա մրցակիցը կլինի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին, ով փոխարինման է դուրս եկել մրցաշարից դուրս մնացած իր հայրենակից Չարլզ Օլիվեյրայի փոխարեն։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱ․ ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը հաղթել է ադրբեջանցի Մուրադ Ալիևին
Յուրիկ Մխիթարյանը ադրբեջանցու նկատմամբ տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունա...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Արգենտինայի հավաքականի գլախավոր մարզիչը բացատրել է Իսպանիայից կրած պարտության պատճառները
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչու...