Սպորտ

Նաիր Թիկնիզյանը տեղափոխվել է «Օլիմպիակոս». հայտնի է նրա տարեկան աշխատավարձը

Նաիր Թիկնիզյանը տեղափոխվել է «Օլիմպիակոս». հայտնի է նրա տարեկան աշխատավարձը
Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Բելգրադից ժամանել է Աթենք՝ ավարտին հասցնելու հունական «Օլիմպիակոս»…

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Բելգրադից ժամանել է Աթենք՝ ավարտին հասցնելու հունական «Օլիմպիակոս» տեղափոխությունը:


Այսօր՝ օգոստոսի 17-ին, 27-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել ու փորձել նոր թիմի մարզաշապիկը, լուսանկարվել ակումբի մարզադաշտում, հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։


Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի արժեքը կկազմի 5 մլն եվրո՝ գումարած երկու միլիոն եվրո բոնուսների տեսքով։ Նաիրը նոր թիմի հետ պայմանագիր կկնքի 4+1 տարբերակով։


Հիշեցնենք, որ Թիկնիզյանը նախորդ մրցաշրջանում Սերբիայում բոլոր մրցաշարերի շրջանակներում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն հասցրել էր մասնակցել Սերբիայի առաջնության մեկնարկային տուրին և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250