Ռոնալդուն խոսել է ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին
«Ալ-Նասրի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ մոտ է կարիերան ավարտելուն։
«Սա, հավանաբար, իմ վերջին տարին կլինի ֆուտբոլում։ Ես ուզում եմ մեծ ժառանգություն թողնել», - euro-football.ru-ի հաղորդմամբ, ասել է Ռոնալդուն Vogue ամսագրին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ արդեն գիտի, թե ինչ է անելու։
«Հասկանում եմ, որ կլինի որոշակի դատարկություն, որը պետք է լրացվի։ Ես ուզում եմ ավելի շատ ճանապարհորդել, ավելի շատ հանգստանալ, պարզապես վայելել այն ամենը, ինչին հասել եմ վերջին 25 տարիների ընթացքում», - ասել է Ռոնալդուն։
41-ամյա հարձակվողը իր ներկայիս ակումբում է 2023 թվականի ձմռանից։ Նրա պայմանագիրը ակումբի հետ լրանում է հաջորդ ամռանը։ Պորտուգալացին նախկինում խաղացել է «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալ Մադրիդում» և «Յուվենտուսում»։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 ԱԱ-ի կիսաեզրափակչում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը հաղթանակ...
Երկու հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
Երկու հայ բռնցքամարտիկ է դուրս եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ։ Այդ մասին հայտնում է Հայաստան...
Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում
Օգոստոսի 7-ից 15-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվեց «Summer Prague Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը: Հայտնու...
Սամվել Տերտերյանը դուրս է եկել հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ
Սամվել Տերտերյանն (77 կգ) անցել է հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ:Կիսաեզրափակիչում նա 6։0 հաշվով...