Պատահարներ

Հալաբյանում հայտնաբերված նորածին աղջկան` Սոսեին փողոցում թողած անձին ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել

Հալաբյանում հայտնաբերված նորածին աղջկան` Սոսեին փողոցում  թողած անձին ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել
Հալաբյան փողոցում օգոստոսի 10-ին հայտնաբերված նորածին աղջկան անվանակոչել են Սոսե։ Երեխային թողած անձը դեռ չի հայտնաբերվել, իսկ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական միջոցառումները։ Այս…


Հալաբյան փողոցում օգոստոսի 10-ին հայտնաբերված նորածին աղջկան անվանակոչել են Սոսե։ 



Երեխային թողած անձը դեռ չի հայտնաբերվել, իսկ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը։




«Նորածնին դրել են և գնացել, այդ առումով դեռ պետք է աշխատանքներ իրականացնենք, դեռ չենք հայտնաբերել նորածնին թողնող անձին։ Հույս ունեմ՝ կարճ ժամանակում կհայտնաբերենք»,- ասել է Ցուցուլյանը։




Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20։43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։




Նորածնին անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն։ Երեխան վաղաժամ էր ծնվել՝ ոչ հիվանդանոցային պայմաններում, և ուներ շնչառական խնդիրներ։ Նրան հայտնաբերել էին սառած վիճակում, սակայն բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։


Ինչ վերաբերում է երեխայի որդեգրմանը, ապա այդ գործընթացը չի կարող իրականացվել միայն որևէ անձի ցանկության հիման վրա։ Քանի որ երեխան նոր է հայտնաբերվել, այս պահին նա չի համարվում որդեգրման ենթակա։



Ոստիկանությունը շարունակում է երեխային թողած անձի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250