Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ընից երկխոսության առաջարկի պատասխան ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից պատասխան է ստացել երկխոսություն սկսելու իր առաջարկին։ Այս մասին նա հայտնել է օգոստոսի 17-ին՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
Երբ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու Կիմ Չեն Ընը դեռ չի արձագանքել նրա առաջարկին, Թրամփը պատասխանել է․ «Որտեղի՞ց գիտեք, որ նա չի պատասխանել»։
ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի պատասխանը ստացվել է՝ երկխոսության բնույթը գնահատելով դրական։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Կիմ Չեն Ընի հետ երկխոսությունը վերսկսելու մտադրության մասին՝ ընդգծելով, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ շարունակում է «շատ լավ հարաբերություններ» ունենալ։
Հաղորդվում էր նաև, որ Թրամփը Պենտագոնի ղեկավարին հանձնարարել է էապես կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների ծավալը՝ Փհենյանին «թշնամական ազդակ» չուղարկելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Էրդողանը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք արտաքին քաղա...