Հասարակություն

Նոր շրջադարձ Հովհաննես Սահակյանի գործով․ դատարանը ոչ իրավաչափ է համարել առաջին ատյանի եզրահանգումները

Նոր շրջադարձ Հովհաննես Սահակյանի գործով․ դատարանը ոչ իրավաչափ է համարել առաջին ատյանի եզրահանգումները
Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Հովհաննես Սահակյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի առնչությամբ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։LEGIST փաստաբանական թիմը ստացել է Հ�…

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Հովհաննես Սահակյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի առնչությամբ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։


LEGIST փաստաբանական թիմը ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որը վերաբերում է Հովհաննես Սահակյանի փաստաբան Կարինե Մարգարյանի ներկայացրած վերանայման բողոքին՝ «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննելու մասին» որոշման դեմ։


Դատական ատյանը վերահաստատել է փաստաբանի ներկայացրած այն հիմնավորումը, որ Հովհաննես Սահակյանին ձերբակալելու պահին հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած ընդհանրապես չի եղել։ Հիմնվելով Կարինե Մարգարյանի փաստարկների վրա՝ Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է գնահատել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները և բեկանել հիշյալ որոշումը։


Հիշեցման կարգով նշվում է, որ նախընտրական շրջանում՝ 05.06.2026 թ.-ին, լրագրողի հարցին Հովհաննես Սահակյանի տված կարճ պատասխանը լայն տարածում էր գտել և մինչ օրս ուղղակիորեն կամ անուղղակիորեն քննարկվում կամ հիշատակվում է հանրության կողմից։ Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր 08.06.2026 թ.-ին՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ տեսանյութի հրապարակումից 3 օր անց։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250