Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին․ «Վարչապետին շնորհակալ եմ նման որոշման համար»․ Factor.am
Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Ալեն Սիմոնյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է իր նոր պաշտոնին։
«Մենք թիմ ենք, թիմային որոշում է, քննարկում է եղել»,- ասել է Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով վարչապետին նման որոշում կայացնելու համար։
Նա նշել է, որ նշանակման հրամանագիրը ստորագրվել է ընդամենը րոպեներ առաջ, իսկ իր աշխատանքի մանրամասների մասին կխոսի ավելի ուշ։
Անդրադառնալով նոր խորհրդարանի աշխատանքին՝ Սիմոնյանը դրական է գնահատել ընդդիմության վերադարձը քաղաքական գործընթացներին։
«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր Ազգային ժողով ունենք, շատ ակտիվ: Լավ է, որ ընդդիմությունը սկսել է աշխատել, վերադարձել են, դարձել են քաղաքական պրոցեսների մաս. կարծում եմ՝ դա միայն օգուտ կտա մեր երկրին, որ երկուսն էլ, երկու կողմն էլ աշխատեն՝ համ իշխանությունը, համ ընդդիմությունը: Պարոն Ռուբինյանի դերակատարությունը շատ դրական եմ գնահատում»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ 2021-ին ձևավորված խորհրդարանը հետպատերազմյան էր, ինչով էլ պայմանավորված էին սկանդալներն ու բախումները, մինչդեռ այժմ ձևավորվել է «խաղաղ երկրի պառլամենտ»։
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին հարցին Սիմոնյանը պատասխանել է, որ որևէ հատուկ մանդատի մասին խոսք չկա։
«Մենք իսկզբանե որևիցե երկրի հետ որևիցե հարաբերություններ վատացնելու նպատակ ոչ ունեցել ենք, ոչ էլ կունենանք: Եվ, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության։ Հույս ունեմ՝ ինձ կհաջողվի իմ փոքրիկ լուման ներդնել, և հարաբերությունները էլ ավելի լավանան»,- ասել է նորանշանակ ԱԽ քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
«Ուժեղ Հայաստանը» վերցրեց ԵՄ ինտեգրման հանձնաժողովը․ ԱԺ-ում բաշխվեցին 12 մշտական հանձնաժողովները
9-րդ գումարման Ազգային ժողովում ձևավորվող 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները կբաշխվեն խմբակցությունների մ...