Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում մեծացնում է միջադեպերի ռիսկը. Լավրով

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում մեծացնում է միջադեպերի ռիսկը. Լավրով
Arctic.ru տեղեկատվական պորտալում հրապարակված «Միջազգային համագործակցությունը Արկտիկայում. մարտահրավերներ և հնարավորություններ» հոդվածում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ…

Arctic.ru տեղեկատվական պորտալում հրապարակված «Միջազգային համագործակցությունը Արկտիկայում. մարտահրավերներ և հնարավորություններ» հոդվածում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ծայրագույն Հյուսիսում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը մեծացնում է աղետալի հետևանքներով միջադեպերի ռիսկերը:


ՌԴ արտգործնախարարի պնդմամբ՝ Արկտիկան որպես համագործակցության և խաղաղության տարածք պահպանելը բխում է համաշխարհային հանրության շահերից, և Ռուսաստանը միանշանակ շահագրգռված է դրանում, սակայն կան սուբյեկտներ, որոնք համամիտ չեն այս մոտեցման հետ: Լավրովն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ու ռազմական դաշինքը ընդհանուր առմամբ շարժվում են տարածաշրջանի ռազմականացման և միջազգային լարվածության նոր օջախներ ձևավորելու ուղիով:


Նա հավելել է, որ 2026 թվականի փետրվարին դաշինքը նախաձեռնել է «Արկտիկական պահակ» գործողությունը, որի նպատակն է մեծացնել ռազմական ներկայությունը բարձր լայնություններում: Ռուսաստանի հյուսիսային սահմանների հարևանությամբ ընթանում են ակտիվացված ռազմական նախապատրաստություններ, իրականացվում են ագրեսիվ բնույթի լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրավված են արտատարածաշրջանային պետություններ, ինչպես նաև ձևավորվում են ՆԱՏՕ-ի հրամանատարաշտաբային կառուցվածքի նոր միավորներ: Լավրովի գնահատմամբ՝ Ծայրագույն Հյուսիսում նմանատիպ ռազմական գործողությունները ուղղակիորեն սպառնում են Ռուսաստանի անվտանգությանը և մեծացնում են միջադեպերի հավանականությունը, որոնք կարող են հանգեցնել զինված առճակատման՝ հնարավոր աղետալի հետևանքներով:

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250