Մենք դեռ մի թշնամու հետևանքները չենք մարսել․ ինչո՞ւ է Փաշինյանը նոր թշնամի ստեղծում․ Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այսօր իրենց տանը հերթական խուզարկությունն է իրականացվել, սակայն որևէ բան չի առգրավվել։ Նա կատարվողը որակել է քաղաքական ճնշում՝ պնդելով, որ իշխանությունը փորձում է խոչընդոտել քաղաքական գործունեությամբ զբաղվելուն։
Կարապետյանը նաև քննադատել է Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ վերջինիս հայտարարությունները սրում են այլ երկրների հետ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ Հայաստանը դեռ չի հաղթահարել նախորդ հակամարտության հետևանքները, ուստի նոր թշնամիներ ստեղծելը վտանգավոր է։
«Աշխարհի հետ չի կարելի էմոցիայով խոսել։ Պետք է հավասարակշռված քաղաքականություն վարել, որպեսզի երկրորդ անգամ չբախվենք այն հետևանքներին, որոնց արդեն առերեսվել ենք»,- ասել է Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
«Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է Փաշինյանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...