ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն դեռ չի քննարկել Վարդևանյանի թեկնածության հարցը․ Մանավազյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ խմբակցությունը դեռևս որևէ որոշում չի կայացրել Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ։
Նրա խոսքով՝ այս պահին խմբակցությունում ընթանում են աշխատանքային քննարկումներ, որոնք վերաբերում են Ազգային ժողովի վերջին չորս օրերի աշխատանքին, սակայն Վարդևանյանի թեկնածության հարցը դեռ չի քննարկվել։
«Դեռ որոշում չունենք, դեռ քննարկում էլ չենք ունեցել։ Ժամանակ ունենք, պետք է լսենք ելույթները, հարցուպատասխանը, հետո նոր ըստ այդմ որոշում կկայացնենք»,- ասել է Մանավազյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք թիմակիցներին հորդորել է կողմ քվեարկել, պատգամավորը նշել է, որ նման անհրաժեշտություն չի եղել, քանի որ խմբակցությունը հետևում է նախկինում հայտարարված մոտեցմանը։
Մանավազյանի գնահատմամբ՝ Արամ Վարդևանյանը հարցերին հաճախ չի տալիս հստակ պատասխաններ և շրջանցում է դրանք, ինչի պատճառով, նրա խոսքով, «պահը դեռևս չի հասունացել», որպեսզի քննարկվի նրա ընտրության հարցը։
Անդրադառնալով Տարոն Չախոյանի երեկվա հայտարարություններին և քաղաքական էթիկայի վերաբերյալ հարցին՝ Մանավազյանը նշել է, որ այդ թեմայով իշխանական թիմն արդեն արձագանքել է։ Նրա խոսքով՝ հարցին անդրադարձել են թե՛ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, թե՛ խմբակցության ղեկավարը, և այն համարում է փակ։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Եթե մարդու ազգանունը Կոնջորյան ա ինքը ունի էդ լիազորություններն ու առավելությունները. Աննա Գրիգորյանը Կոնջորյանի եղբոր մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում անդրադարձել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջոր...
Մենք դեռ մի թշնամու հետևանքները չենք մարսել․ ինչո՞ւ է Փաշինյանը նոր թշնամի ստեղծում․ Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այսօր իրենց տանը հերթական խուզարկությունն է իրականացվել, սակայն որևէ բան չի առգրավվել։ Նա կատա...