11:00 Լուրերը մեկ տողով. 320 միլիոն դոլարի նոր վարկ. Կաթողիկոսի մասնակցությունը դատին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Ազգային ժողովում քննարկվում է ընդդիմադիր խմբակցության ներկայացրած թեկնածուի ընտրությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում, որին կողմ քվեարկելու պատրաստակամություն է հայտնել նաև «Հայաստան» դաշինքը:
•Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսները մասնակցելու են օգոստոսի 7-ին նշանակված քրեական գործով նախնական դատալսումների առաջին նիստին:
•Կառավարությունը հաստատել է 320 միլիոն դոլարի նոր վարկային համաձայնագրեր ստանալու որոշումը, որից 150 միլիոն դոլարը տրամադրելու է Ասիական զարգացման բանկը:
•Պետական տարբեր ծրագրերի, այդ թվում՝ մարզերում ճանապարհաշինության և միջազգային համաժողովի կազմակերպման համար կառավարության կողմից հատկացվել է ավելի քան 62 միլիոն դոլար:
•Ներքին գործերի նախարարության կարիքների համար հատկացվել է շուրջ 148 միլիոն դրամ՝ տրանսպորտային միջոցներ և համակարգչային տեխնիկա ձեռք բերելու նպատակով:
•Կառավարությունը նախատեսում է ձևավորել հատուկ հարթակ ապօրինի օտարված գույքը կառավարելու համար՝ նպատակ ունենալով առաջիկա տարիներին պետությանը վերադարձնել 2 միլիարդ դոլարի ակտիվներ:
•Հայաստանի էլեկտրական ցանցերը նախատեսվում է դարձնել պետական սեփականություն և հանձնել հավատարմագրային կառավարման:
•Արդարադատության նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ադրբեջանական կողմի հնչեցրած պահանջներին:
•Վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
•Մոսկվան և Երևանը շարունակում են քննարկումները Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժանմունքի բացման շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Multi Wellness -ը նոր անուն ունի. ՀԷՑ-ի արձագանքը՝ Կարապետյանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հերքել է ընկերության նախկին ղեկավարության պնդու...
20:00 Լուրերը մեկ տողով. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքի գրառումը. ԱՄՆ-ի Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 15-ին գրավոր ընթացակարգով կքննի Հայաստան-Ա...
19:00 Լուրերը մեկ տողով. ԱԺ-ում նոր փոխնախագահ է ընտրվել. Wildberries ընկերության հերքումը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Ազգային ժողովն ընտրեց խորհրդարանի նոր փոխնախագահին՝ Վահագն Ալեքսանյանին: &nb...
16:00 Լուրերը մեկ տողով. Միջանցքի հարցի վերջնական փակում, նոր միջուկային ռազմավարություն՝ ԱՄՆ-ում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Վայոց ձորի մարզում առաջին կիսամյակում վերականգնվել է պետությանն ու համայնքին...