20:00 Լուրերը մեկ տողով. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքի գրառումը. ԱՄՆ-ի Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 15-ին գրավոր ընթացակարգով կքննի Հայաստան-ԱՄՆ TRIPP համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
•ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ՀՀ ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ:
•Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը շնորհավորել է ԱԺ նախագահին ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել համագործակցության պատրաստակամությունը:
•Մարոկկոյում 25 անձի մեղադրանք է առաջադրվել Սեուտայի սահմանի ապօրինի հատման և զանգվածային միգրացիոն ճեղքման կազմակերպման համար:
•Գերմանիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկ սարքով անօդաչու թռչող սարքի հայտնաբերման փաստով:
•Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի մոտակայքում մեքենայի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է ռազմական դրոնների արտադրության գործարանի տնօրենը, իսկ վարորդը զոհվել է:
•Միացյալ Նահանգները հանել է հակաահաբեկչական պատժամիջոցները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ավիաընկերությունների և ինքնաթիռների վրայից:
•Սևանա լճի հանրային լողափում ջրափրկարարներն օպերատիվ արձագանքման շնորհիվ ափ են դուրս բերել և փրկել խեղդվող 5-ամյա երեխային:
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Multi Wellness -ը նոր անուն ունի. ՀԷՑ-ի արձագանքը՝ Կարապետյանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հերքել է ընկերության նախկին ղեկավարության պնդու...
16:00 Լուրերը մեկ տողով. Միջանցքի հարցի վերջնական փակում, նոր միջուկային ռազմավարություն՝ ԱՄՆ-ում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Վայոց ձորի մարզում առաջին կիսամյակում վերականգնվել է պետությանն ու համայնքին...
15:00 Լուրերը մեկ տողով. Բուհերի ընդունելության վերջնական պատկերը. Գերմանիայի օդանավակայանում պայթուցիկով ԱԹՍ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Ամփոփվել են ՀՀ բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները, որոնցով...
17:00 Լուրերը մեկ տողով. Անվտանգային ու տնտեսական սպառնալիքների մասին. Եվրամիության կոշտ քայլերը՝ ՌԴ-ին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման քրեական վարույթով ձերբակալվել են...