Ռուսաստանի գիշերային հարվածը Կիևին և մարզին․ զոհերի թիվը հասել է 15-ի
Ռուսական բանակի՝ օգոստոսի 5-ի գիշերը Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ իրականացրած զանգվածային հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակներ վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Կիևում զոհվել է մեկ մարդ, ևս 15-ը վիրավորվել են։ Կիևի մարզում զոհերի թիվը հասել է 14-ի, իսկ վիրավորներինը՝ 27-ի։
Կիևում հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել քաղաքի չորս վարչական շրջաններում։ Իսկ Կիևի մարզի Բրովարի, Բուչայի և Ֆաստովի շրջաններում հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել պահեստներում, լոգիստիկ համալիրներում և ձեռնարկություններում։
Տեղական ալիքների փոխանցմամբ՝ հարվածի տակ է հայտնվել նաև «Նովայա պոչտա» փոստային ծառայության տերմինալը՝ Կիևի Օբոլոնի շրջանում։
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ը հայտնել էին, որ մոտ 20 րոպեի ընթացքում Կիևի ուղղությամբ արձակվել է շուրջ 30 հրթիռ, իսկ ընդհանուր առմամբ կիրառվել է առնվազն 35 հրթիռ։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...