ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք սպառնալիքները լուծելու փոխարեն դրանք «կթում» եք. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին, հայտարարել է, որ Հայաստանի հիմնական սպառնալիքները գալիս են Ադրբեջանից՝ չինստիտուցիոնալացված խաղաղության, և Թուրքիայից՝ փակ սահմանի ու դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։
Նրա խոսքով՝ իշխանության և ընդդիմության տարբերությունն այն է, որ իշխանությունը փորձում է վերացնել այդ սպառնալիքները, մինչդեռ ընդդիմությունը դրանք օգտագործում է քաղաքական նպատակներով։
«Մենք տեսնում ենք սպառնալիք և փորձում ենք լուծում գտնել։ Դուք տեսնում եք սպառնալիք և որոշում եք այն «կթել»։ Դաշնակցության պատմությունը 1920 թվականից սկսած սպառնալիքները «կթելու» պատմություն է»,– հայտարարել է Ռուբինյանը։
Նա նաև կոչ է արել ընդդիմությանը հստակ պատասխանել հարցին, թե արդյոք Ռուսաստանը սպառնալիք է Հայաստանի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Եթե մարդու ազգանունը Կոնջորյան ա ինքը ունի էդ լիազորություններն ու առավելությունները. Աննա Գրիգորյանը Կոնջորյանի եղբոր մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում անդրադարձել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջոր...
Մենք դեռ մի թշնամու հետևանքները չենք մարսել․ ինչո՞ւ է Փաշինյանը նոր թշնամի ստեղծում․ Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այսօր իրենց տանը հերթական խուզարկությունն է իրականացվել, սակայն որևէ բան չի առգրավվել։ Նա կատա...