Ռազմական

ԱՄՆ-ն է բանակցություններ խնդրել Օրմուզի նեղուցի շուրջ. Իրան

ԱՄՆ-ն է բանակցություններ խնդրել Օրմուզի նեղուցի շուրջ. Իրան
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ն է դիմել բանակցություններ սկսելու և տարաձայնությունները կարգավորելու առաջարկով։Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ուղերձը ստացվել է…

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ն է դիմել բանակցություններ սկսելու և տարաձայնությունները կարգավորելու առաջարկով։




Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ուղերձը ստացվել է հակամարտության նոր փուլից մոտ 4-5 օր անց։




Ղարիբաբադին նշել է, որ Օրմուզի նեղուցի վերաբերյալ ցանկացած համաձայնություն պետք է կնքվի միայն Իրանի և Օմանի միջև՝ բացառելով այլ երկրների միջամտությունը։



Նա նաև հայտարարել է, որ նոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Օրմուզի նեղուցում գործող ժամանակավոր երթուղիները կփակվեն, իսկ Իրանի տարածքային ջրեր մտնող և դուրս եկող նավերի մի մասը կօգտվի նոր երթուղուց։




ԱՄՆ-ի կողմից այս հայտարարության վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռ չի եղել։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250