«Lori Peak»-ում 21 մարդու թունավորումից հետո քրեական վարույթ է հարուցվել
Լոռու մարզի Ճոճկան համայնքի «Lori Peak» միջոցառումների անցկացման վայրում գրանցված զանգվածային սննդային թունավորման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին aurora news-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման հատկանիշներով։ Նշանակվել է փորձաքննություն»,- հայտնել են ՔԿ-ից։
Քրեական օրենսգրքի 412 հոդվածը վերաբերում է Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարմանը կամ ծառայությունների մատուցմանը։ Հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Իրացնելու նպատակով մարդու կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումք կամ ապրանք պատրաստելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը կամ այդպիսի աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը, եթե այդ արարքն անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով»։
Ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ հուլիսի 26-ին «Lori Peak»-ում տեղի ունեցած հարսանեկան արարողությունից հետո մի շարք մասնակիցների մոտ նկատվել են սննդային թունավորման ախտանիշներ։ Պաշտոնական տվյալներով՝ 15 անձ հոսպիտալացվել է Նոյեմբերյանի, իսկ 6-ը՝ Ալավերդու բժշկական կենտրոն։
ՍԱՏՄ-ից նաև տեղեկացրել էին, որ ստուգումների ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, և օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև դրանց վերացումը։
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Անհետ կորել է 14-ամյա Վահե Ապիկյանը
Համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի 29-ի...
Վեյփը կալորիանե՞ր է փոխանցում օրգանիզմին․ BBC-ն պարզաբանում է
Վեյփի օգտագործման հետ կապված տարածված հարցերից է դրա հեղուկներից օրգանիզմին կալորիաներ փոխանցվելու հնարավորությունը։ BBC...