Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։
Հուլիսի 14-ին և 15-ին Հայաստանը գտնվում էր հարավային արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի հետևանքով, ըստ հիդրոօդերևութաբանական կայանների դիտարկումների, Արարատյան դաշտի առանձին հատվածներում ջերմաստիճանը հասել էր 38-39, իսկ Երևանում՝ 37-38 աստիճանի։
Սակայն այսօրվանից՝ հուլիսի 16-ից սկսած, հանրապետություն ներթափանցող ցուրտ օդային հոսանքների պատճառով ցերեկային ժամերին երկրի ամենատաք վայրերում՝ Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում և Երևանում, ջերմաստիճանը չի գերազանցի 33-35 աստիճանը։ Թվային մեթոդների գնահատմամբ՝ առաջիկա 10 օրերին հանրապետությունում ուժեղ շոգեր՝ 40 և ավելի բարձր ջերմաստիճան, չեն կանխատեսվում։
Առաջիկա հինգ օրերին՝ երեկոյան ժամերին և գիշերը, մի շարք շրջաններում սպասվում է ամպրոպային ամպամածության զարգացում և կարճատև անձրևներ, իսկ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ընթացքում սպասվում է քամու ուժգնացում մինչև 20 մետր/վայրկյան արագությամբ։ Երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևների հավանականություն կա նաև Երևանի առանձին հատվածներում։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Երևանում առաջիկա օրերին երեկոյան հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին կեսօրից հետո և գիշերը կդիտվեն կարճատև անձրևներ ու ամպրոպ, ինչպես նաև հ...
Էլեկտրաէներգիայի արտադրությունը ԱՄՆ-ում մեկ շաբաթում գերազանցել է 100 մլն մեգավատտ-ժամը
Ամերիկյան էներգահամակարգը հաջողությամբ հաղթահարել է իր պատմության մեջ, թերևս, ամենալուրջ փորձությունը: Էլեկտրաէներգիայի...