Արգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի և ազգային հավաքականի մի շարք անդամների նկատմամբ՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընթացքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։
Վարույթի հիմքերից մեկը Անգլիայի դեմ կիսաեզրափակիչ խաղից հետո Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների ցուցադրած «Մալվինյան կղզիներն Արգենտինայինն են» գրությամբ պաստառն է։ ՖԻՖԱ-ի կանոնակարգով սահմանափակվում են մարզական իրադարձությունների ընթացքում քաղաքական բնույթի հայտարարություններն ու ցուցադրությունները։
Բացի այդ, ՖԻՖԱ-ն քննության է առնում աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի և Իսպանիայի հավաքականների միջև խաղի ավարտից հետո գրանցված բախումները։ Լրացուցիչ ժամանակում Իսպանիայի հաղթանակից հետո (1։0) երկու թիմերի ֆուտբոլիստների և անձնակազմի միջև վիճաբանություն էր բռնկվել։
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային ներկայացված մեղադրանքները վերաբերում են նաև երկրպագուների ու հավաքականի ոչ պատշաճ վարքին, խտրական վանկարկումներին, հանդիպումների ուշացումով մեկնարկին, անվտանգության կանոնների հնարավոր խախտումներին և խաղադաշտ իրեր նետելուն։
Նմանատիպ հոդվածներ
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի ազգային ընտրանին 2։1...
Ջանես Նազարյանընվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը. Բաքվում կհնչի Հայաստանի օրհներգը
Հունահռոմեական ոճի ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում ընթացող Մ17 աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր։ Բաքվում ըն...
Բաքվում մեկնարկած ԱԱ-ում Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ հաղթանակ են տարել
Բաքվում մեկնարկած Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող մեկնարկ է գրանցել 80 կգ քաշային Վահե Հովեյանը։ Մ-17 տար...
Հայկական ֆուտբոլի պատմական շանսը. բոլոր թիմերը երկրորդ փուլում են
Եվրոպական գավաթների խաղարկություններում Հայաստանը ներկայացնող բոլոր ակումբները դեռևս շարունակում են իրենց ելույթները, իս...