Ամբողջ Եվրոպան կարող է կրակի ճիրաններում հայտնվել․ ԵՄ-ն ահազանգում է մոտալուտ վտանգի մասին
Եվրամիությունը նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան շուտով կարող է կրակի ճիրաններում հայտնվել անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով փորձագետների։
«Առկա է այն վտանգը, որ «ամբողջ Եվրոպան կրակի մեջ կհայտնվի», - լրատվամիջոցը մեջբերում է ԵՄ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման գծով համակարգման կենտրոնի ստորաբաժանման ղեկավար Մարիա Զուբերի խոսքը։
Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր Գիլիերմո Ռեյնը նախազգուշացրել է, որ ազգային ուժերի սպառումը, հատկապես՝ ավիացիայի, եվրոպական երկրներին կզրկի միմյանց օգնություն ցուցաբերելու հնարավորությունից, ինչն «զգալիորեն կնվազեցնի Եվրոպայի՝ խոշորագույն անտառային հրդեհները մարելու կարողությունը»։
Ընդգծվում է, որ Հունաստանը, Իտալիան և Կենտրոնական Եվրոպայի մի մասը առավել խոցելի կդառնան անտառային հրդեհների նկատմամբ։
Եվրոպան վերապրում է վերջին տարիների ամենաշոգ ժամանակաշրջաններից մեկը. առավել շատ տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։ Ֆրանսիայի անտառները կրակի ճիրաններում են։ Ինչպես հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, երկիրը ռեկորդային թվով անտառային հրդեհների հետ է բախվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկած ողջ ժամանակաշրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Բախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձ
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին...
Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է մոտ 140 մարդ
Բարսելոնայի մետրոյի առաջին գծի (L1) կոնտակտային ցանցում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 137 մարդ։ Դեպքի պատճառով տարհա...
Գերմանիայում ահաբեկչություն․ 29 տուժած, մեկ զոհ, կասկածյալը որոնվում է ամբողջ Եվրոպայում
Բեռլինում վրաերթի մեջ կասկածվող անձը նախկինում արդեն դատապարտվել էր ահաբեկչություն նախապատրաստելու համար․ նրան ուղարկել...
Վաղարշյան փողոցի կրակոցների և ծեծկռտուքի գործով 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՀՀ ՔԿ
Հուլիսի 12-ին Երևանի Վաղարշյան փողոցի բակում վիճաբանություն, կրակոցներ և վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթ...