Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է մոտ 140 մարդ
Բարսելոնայի մետրոյի առաջին գծի (L1) կոնտակտային ցանցում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 137 մարդ։ Դեպքի պատճառով տարհանվել են Clot և Glòries կայարանները, դադարեցվել է գծի կենտրոնական հատվածի աշխատանքը, խաթարվել է նաև քաղաքային տրանսպորտի բնականոն երթևեկությունը։
Բժշկական շտապ օգնության ծառայության (SEM) տվյալներով՝ տուժածներից 131-ը ստացել են թեթև վնասվածքներ, իսկ վեցի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ընդհանուր առմամբ 39 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ և շտապ օգնության կենտրոններ։
Ըստ Ara-ի՝ հրդեհը բռնկվել է մետրոյի թունելում։ Clot կայարանում կանգ առած գնացքի ուղևորները, ուժեղ ծխի պատճառով գրեթե ոչինչ չտեսնելով, ինքնուրույն բացել են վթարային դռները, իջել ռելսերի վրա և շուրջ 200 մետր քայլելով հասել մոտակա հարթակ։
Նախնական վարկածով՝ այն կարող էր առաջանալ թունելի երեսպատման մի հատվածի ընկնելու և հետագա բռնկման հետևանքով։
«Transports Metropolitans de Barcelona» (TMB) ընկերության գլխավոր տնօրեն Խավիեր Ֆլորեսը հայտնել է, որ մետրոյի երթևեկությունը կարող է ամբողջությամբ վերականգնվել արդեն հուլիսի 28-ին։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայում ահաբեկչություն․ 29 տուժած, մեկ զոհ, կասկածյալը որոնվում է ամբողջ Եվրոպայում
Բեռլինում վրաերթի մեջ կասկածվող անձը նախկինում արդեն դատապարտվել էր ահաբեկչություն նախապատրաստելու համար․ նրան ուղարկել...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով արդեն ավելի քան 42 հազար հեկտար տարածք է այրվել
Ֆրանսիայում հուլիսի կեսի դրությամբ անտառային հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 42 հազար հեկտար տարածք, ինչը վերջին...
Խոշոր հրդեհ Վարշավայում․ Ford-ի ավտոսրահն ամբողջությամբ այրվել է
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հուլիսի 23-ի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով Ford ավտոսրահի և ավտոսպասարկմա...
Վաղարշյան փողոցի կրակոցների և ծեծկռտուքի գործով 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՀՀ ՔԿ
Հուլիսի 12-ին Երևանի Վաղարշյան փողոցի բակում վիճաբանություն, կրակոցներ և վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթ...