«Վարչաֆեստ 2026»-ը կանցկացվի Սևանի ափին․ մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ
Կառավարության հուլիսի 30-ի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս տարի օգոստոսի 21-22-ը Սևանա լճի ափին կանցկացվի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնը, որը նախատեսվում է դարձնել ամենամյա: Նախատեսվում է կիրառել «Սևան ստարտափ սամիթի» համար օգտագործված տարածքը, քանի որ այն հարմարեցված է խոշոր միջոցառումների կազմակերպման համար:
Նախապատրաստական գործընթացը մեկնարկել է, և մոտ 100 բենդ արդեն հայտ է ներկայացրել: Մասնակիցների աշխարհագրական ընդգրկումը ներառում է Երևանը, Հայաստանի բոլոր մարզերը, ինչպես նաև հայտեր են ստացվել Ավստրիայից ու Կանադայից: Մասնագիտական ժյուրիի ընտրությամբ մրցույթին կմասնակցի մոտ 20 բենդ:
Նախարարի խոսքով՝ տարածքը բաց է լինելու քաղաքացիների համար, և նախատեսվում է տեղադրել 30 տաղավար, որտեղ կներկայացվի մարզի տնտեսվարողների արտադրանքը: Սա կնպաստի, որ փառատոնն ունենա զգալի տնտեսական ազդեցություն տարածաշրջանի զարգացման համար: Զբոսաշրջության տեսանկյունից ակնկալվում է ավելի քան 3000 այցելու, ինչը Սևանի ափին նոր իրադարձություն կհանդիսանա և լավ հարթակ կդառնա տարածաշրջանի զարգացման համար:
Մրցանակային ֆոնդը կազմում է 10 միլիոն դրամ, որը կբաշխվի առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցների միջև: Բենդերի կազմը պետք է ունենա նվազագույնը 3 անդամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ պետք է խթանել երիտասարդների ստեղծագործականությունը՝ հավելելով. «Ընդհանրապես քաղաքական ազատությունները և ժողովրդավարությունները ունենում են կարևոր էֆեկտներ, և էֆեկտներից մեկը ստեղծագործականության զարգացումն է, այդ թվում՝ երիտասարդության շրջանում»:
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...