«Տեղյակ եմ». Փաշինյանը՝ Աննա Հակոբյանին ուղղված սպառնալիքների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղյակ է իր կնոջ՝ Աննա Հակոբյանի հասցեին հնչած սպառնալիքների մասին և ընդգծել, որ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել հանցագործության հատկանիշ պարունակող ցանկացած դեպքի։
«Կարծում եմ՝ իրավապահները հանցագործության դեպք պարունակող ցանկացած դեպքի պարտավոր են արձագանքել և արձագանքում են։ … Ինչ վերաբերում է՝ տեղյա՞կ եմ արդյոք, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, այո՛, տեղյակ եմ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում հրապարակումների տեսանելիությունը ևս կարող է ազդել իրավապահների արձագանքի հանրային ընկալման վրա, քանի որ որոշ հրապարակումներ ավելի լայն տարածում են ստանում նաև լրատվամիջոցների միջոցով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Հակոբյանը հայտնել էր, որ ընտանիքներում բռնության թեմայի շուրջ իր հրապարակումներից հետո սպառնալիքներ է ստացել։ Նա նշել էր, որ հույս ունի՝ պետական մարմինները կկանխեն նման դեպքերը։
Աննա Հակոբյանը նաև Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութով կոչ էր արել կանանց չլռել ընտանեկան բռնության դեպքերի մասին և բարձրաձայնել խնդիրը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ հրապարակման հիման վրա ընթացք է տրվել։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...