«Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է Փաշինյանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստից հետո հնչեցրած հայտարարություններին՝ դրանք իրականությանը չհամապատասխանող որակելով։
«Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո Կառավարությունը ես եմ-ը հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն եւ դրանք Կառավարությունը ես եմ-ը դեռ ստիպված է լինելու հերքել։
Կարճ կասեմ. ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի եւ այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ Զավեշտն այն է, որ այս ամենը հետեւում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետեւում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում։
Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ Կառավարությունը դու չես»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիպարիտ Դրմեյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրա...
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...