Մեզ շատ լավ են ընդունել Բաքվում . ոսկի նվաճած հայ ըմբիշը
Ադրբեջանական report.az կայքի փոխանցմամբ՝ հայ ըմբիշը նշել է, որ գոհ է գրանցած արդյունքից և բարձր է գնահատել մրցաշարի կազմակերպվածությունը։
«Տրամադրությունս շատ լավ է։ Մեզ այստեղ շատ ջերմ և բարձր մակարդակով են ընդունել։ Մրցաշարը լավ է կազմակերպված, իսկ մասնակիցներն էլ բավականին ուժեղ էին։ Ուրախ եմ հաղթանակիս համար»,- ադրբեջանական աղբյուրը մեջբերում է հայ մարզիկի խոսքերը։
Անդրադառնալով կազմակերպչական հարցերին՝ Նազարյանն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունը որևէ խնդրի չի բախվել․ «Բաքվում աշխարհի առաջնությանը մեր մասնակցության համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված էին։ Մեզ շատ լավ են ընդունել, տրվել են հարմարավետ նախապատրաստվելու և մրցելու բոլոր հնարավորությունները»,- նշել է աշխարհի նորընծա չեմպիոնը։
Հիշեցնենք, որ Ջանես Նազարյանը ոսկե մեդալակիր էր դարձել՝ վճռորոշ գոտեմարտում պարտության մատնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևին։
Նմանատիպ հոդվածներ
Արգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի և ազգային հավ...
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի ազգային ընտրանին 2։1...
Ջանես Նազարյանընվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը. Բաքվում կհնչի Հայաստանի օրհներգը
Հունահռոմեական ոճի ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում ընթացող Մ17 աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր։ Բաքվում ըն...
Բաքվում մեկնարկած ԱԱ-ում Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ հաղթանակ են տարել
Բաքվում մեկնարկած Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող մեկնարկ է գրանցել 80 կգ քաշային Վահե Հովեյանը։ Մ-17 տար...