Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի ազգային ընտրանին 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Անգլիայի նկատմամբ։
Խաղի առաջին գոլը երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին, խփեց անգլիացի հարձակվող Էնթոնի Գորդոնը։ Անգլիայի թիմին հաջողվում էր երկար ժամանակ պահպանել առավելությունը, սակայն հանդիպման 85-րդ րոպեին՝ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ, արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հավասարեցրեց հաշիվը։
Դիմակայության վերջնարդյունքը որոշվեց մրցավարի ավելացրած րոպեներին։ 90+2-րդ րոպեին Մարտինեսը ձևակերպեց իր թիմի հաղթական գոլը՝ հաշիվը դարձնելով 2։1 և հաղթանակը խլելով անգլիացիներից։
Հարկ է նշել, որ հանդիպման մրցավարական անձնակազմը ղեկավարում էր ամերիկացի մրցավար Իսմայիլ Էլֆաթը։
Այս արդյունքով աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում կմրցեն Արգենտինայի և Իսպանիայի հավաքականները։ Տիտղոսի համար պայքարը տեղի կունենա հուլիսի 19-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։
Հիշեցման կարգով նշենք, որ նախորդ տուրում Անգլիայի ընտրանին 2։1 հաշվով պարտության էր մատնել Նորվեգիային, իսկ Արգենտինայի հավաքականը 3։1 հաշվով առավելության էր հասել Շվեյցարիայի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին
Լաս Վեգասում անցկացված UFC 329 մրցաշարի գլխավոր մենամարտում մրցել են UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլան...
Արման Ծառուկյանը 11-0 հաշվով հաղթեց Կուատ Խամիտովին
Հուլիսի 11-ին Թբիլիսիում անցկացված «RAF Georgia» (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայազգի մարտիկ...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...
Իսպանիան հաղթեց Բելգիային և կիսաեզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ
Աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Իսպանիայի ազգային ընտրանին բարդ պայքարում 2-1 հաշվով հաղթանակ...