Մարտունու տներից մեկում արջի քոթոթ են հայտնաբերել
Մարտունիում քաղաքացին շների հարձակումից փրկել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի մոտ 4 ամսական քոթոթի և տեղափոխել ապաստարան։
2026 թվականի հուլիսի 28-ին, մոտավորապես ժամը 12:20-ին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը ահազանգ է ստացել Մարտունի քաղաքի բնակիչ Վ.Վ.-ից՝ հայտնաբերված արջի քոթոթի մասին։ Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում պարզել են, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին քաղաքացին նկատել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի շուրջ 4 ամսական ձագի, որին սպառնում էր 6-7 շների հարձակումը։ Վ.Վ.-ին հաջողվել է կանխել կենդանուն սպառնացող վտանգը և նրան տեղափոխել իր տանը կից օժանդակ շինություն։շ
ԲԸՏՄ տեսուչների կատարած արտաքին զննման արդյունքում կենդանու մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել։
ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի քոթոթի պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում նրան վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ կենդանուն նույն օրը փոխանցել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)։ Այնուհետև նրան տեղափոխել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ հատուկ ձագերի համար նախատեսված ապաստարան։
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Անհետ կորել է 14-ամյա Վահե Ապիկյանը
Համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի 29-ի...
Վեյփը կալորիանե՞ր է փոխանցում օրգանիզմին․ BBC-ն պարզաբանում է
Վեյփի օգտագործման հետ կապված տարածված հարցերից է դրա հեղուկներից օրգանիզմին կալորիաներ փոխանցվելու հնարավորությունը։ BBC...