ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկաթուղին մեր սեփականությունն է, մեր տունն ենք նորոգում. Փաշինյան
Հայաստանը երկաթուղու վերականգնման համար որևէ մեկի առաջ արդարանալու անհրաժեշտություն չունի։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցանկացած օրինական գործիք կարող ենք կիրառել, բայց մեր նպատակը ոչ միայն օրինական, այլև բարեկամական և համբերատար գործելն է։ Մենք շարունակելու ենք խոսակցությունը, չենք փակվելու»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով երկաթուղու վերականգնման իրավական հիմքերին՝ Փաշինյանը նշել է, որ դրանց ձևակերպումն իրավաբանների խնդիրն է։
«Դա մեր սեփականությունն է, մենք մեր սեփականությունը վերականգնում և վերանորոգում ենք։ Մեր տունն ենք նորոգում․ ո՞ւմ պետք է արդարանանք դրա համար»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը նաև արբիտրաժ դիմելու անհրաժեշտություն չունի, քանի որ հարցը լուծելու համար ունի անհրաժեշտ բոլոր գործիքները։
«Ինչո՞ւ պետք է մենք դիմենք արբիտրաժ, եթե որոշում կայացնելու գործիք ունենք։ Եթե որևէ մեկը համաձայն չէ, ինքը պետք է դիմի արբիտրաժ։ Մենք արբիտրաժ դիմելու որևէ անհրաժեշտություն չունենք»,- ընդգծել է վարչապետը։
Նա հավելել է, որ կառավարության որոշման իրավական հիմքերը ներկայացված են համապատասխան նախագծում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի. BMW և Rolls royce-ի ներկայացուցիչ Հայաստանում
«Ոչ մի իրավական հիմք չկա, ներխուժել են և առգրավել են մեր սերվերները, խափանել են մեր աշխատանքը, այս ամենը քաղաքական ենթատ...
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...