Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի հայտարարությանը՝ Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ընթացք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ հայտարարությանը։
Դատախազությունից նշել են, որ խոսքը վերաբերում է վարչապետի՝ այսօր ՀԷՑ-ի թեմայով հնչեցրած հայտարարությանը։ NEWS.am-ի տեղեկություններով՝ այն առնչվում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, ներկայում «Միասնության Թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանին։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարել էր, որ իրավապահները պետք է քննություն իրականացնեն Դրմեյանի գործունեության վերաբերյալ, ինչպես նաև ստուգեն նրա հաշիվներն ու գույքը։ Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք նա լրատվական և քաղաքական դաշտ է փոխանցել տեղեկություններ կամ կառավարության դիրքորոշմանը հակասող փաստաթղթեր, որոնցում նշվել է, թե կառավարությունը պարտվել է արբիտրաժում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսին Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Նա նաև ասել էր, որ կառավարության անդամները չեն կարող ունենալ իր դիրքորոշմանը հակասող տեսակետ՝ հավելելով. «Կառավարությունը ես եմ…»։
Փաշինյանի այդ հայտարարությունից մեկ օր անց Լիպարիտ Դրմեյանը ազատման դիմում էր ներկայացրել։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...