Արմեն Աշոտյանի բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Աշոտյանի անազատության ռեժիմը կփոխվի արդեն այսօր։
Ավելի վաղ դատարանը մեկ ամսով երկարաձգել էր Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը։ Այդ որոշումից հետո նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր․ «Հիմնավորում չկա։ Այս մակարդակի իրավաբանության հետ ես չեմ կարող աշխատել, դա իրավաբանություն չէ»։
ՀՀԿ փոխնախագահը կալանավորվել էր հունիսի 5-ին։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ վարույթը վերաբերում է շուրջ 200 միլիոն դրամ արժողությամբ գույքի առնչությամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման ենթադրյալ դեպքերին։ Նշվում է, որ գործը վերաբերում է շուրջ յոթ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին։
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրա...
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...